• AI քեզ բանականություն
Eventmaster
գրանցվի՛ր ➔
Արհեստական բանականության թեմaiով հանդիպում

AI քեզ բանականություն

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2025

Ramada Hotel & Suites by Wyndham հյուրանոց

18:00-21:20
375-ai-main-eventmaster-1750973782966.jpg

Միջոցառման մասին

Միջոցառումը ներկայումս շատ մեծ թրենդային ոլորտի մասին է՝ արհեստական բանականության (ԱԲ = ai):

 

2026 թվականին արհեստական բանականությունը (ԱԲ) կշարունակի խորանալ տարբեր ոլորտներում՝ ինչպես արդեն իսկ տեղի է ունենում։

Ըստ McKinsey, PwC և Gartner հետազոտությունների՝ 2025-2030 թվականներին արհեստական բանականությունը և ավտոմատացումը կարող են փոխարինել մարդկային աշխատուժի 10-30%-ը՝ կախված ոլորտից։

Ում համար է

18 - 99 տարեկանների համար:

Նրանց համար է,

- ովքեր փնտրում են բարձր վարձատրվող աշխատանք,

 

- ովքեր ներկայիս աշխատանքը արագ կատարելու ճանապարհներ են փնտրում,


- ովքեր չեն ցանկանում տարիներ անց կորցնել աշխատանքը՝ տալով AI-ին,

- ովքեր ցանկանում են իմանալ արհեստական բանականության նորագույն գործիքների մասին,

- ովքեր ունեն ամբիցիոզ պլաններ, բայց դրանց իրականացման համար՝ սակավ գումար: Կգտնեք ելքը արհեստական բանականության օգնությամբ:

 

 

Ինչ կսովորեք AIցելելով

Իմանալու համար անցեք ստորև խոսնակների նկարների տակի "խոսնակի մասին" հղումով: Գիտելիքը, որը կստանաք՝ պրակտիկ է. կարող եք կիրառել միանգամից:

 

Խոսնակներ

  • Անուշ Ափիկյան

Անուշ Ափիկյան

Ֆրիլանսինգ և AI էքսպերտ, IT sales trainer

խոսնակի մասին 
  • Ջիվան Հակոբյան

Ջիվան Հակոբյան

Co-Founder at WAV, Ph.D.

խոսնակի մասին 
  • Անի Մկրտչյան

Անի Մկրտչյան 

AI էքսպերտ, միջազգային AI գործակալության հիմնադիր

խոսնակի մասին 
  • Գևորգ Պողոսյան

Գևորգ Պողոսյան

«ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն, AI էնտուզիաստ

խոսնակի մասին 

.

AIցավայր

Միջոցառումը կկայանա Փավստոս Բուզանդ 15 հասցեում գտնվող Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan հյուրանոցի կոնֆերանս սրահում:  Սրահը գտնվում է 2-րդ հարկում, վերելակից՝ աջ:

Հանդիպման ժամանակացույցը

537-1520635365571-rectangle-16-1.png

18:00-18:30 Նույնականացում

30 րոպե

Նրանք, ովքեր կներկայանան 18:00-18:15՝ սփիքերներից կստանան AI թեմայով էլ. գրքեր, հղումներ

533-840650325544-rectangle-17.png

18:30-18:35 Բացման խոսք

5 րոպե 

Վիկտորիա Եսոյան. կազմակերպիչ Event Master ընկերության տնօրեն

527-1520635365571-rectangle-16-1.png

18:35-19:10 AI խոսնակ

35 րոպե 

Անուշ Ափիկյան. ֆրիլանսինգ և AI էքսպերտ, IT sales trainer

480-840650325544-rectangle-17.png

19:10-19:45 AI խոսնակ

35 րոպե 

Անի Մկրտչյան. AI էքսպերտ, միջազգային AI գործակալության հիմնադիր

472-1520635365571-rectangle-16-1.png

19:45-20:05 Ընդմիջում

20 րոպե 

Հարցեր խոսնակներին:
Անվճար ֆոտո սեսիա AI Photo Booth սարքով

486-840650325544-rectangle-17.png

20:05-20:30 AI սթարթափ

25 րոպե 

Ջիվան Հակոբյան. Co-Founder at WAV, Ph.D.

500-1520635365571-rectangle-16-1.png

20:30-21:05 AI խոսնակ

35 րոպե 

Գևորգ Պողոսյան. «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն, AI էնտուզիաստ

508-840650325544-rectangle-17.png

21:05-21:15 Հարցեր խոսնակներին:

ԱՆՎՃԱՐ դասընթացի և բաժանորդագրության խաղարկություն

10 րոպե

1520635365492-571-rectangle-16-1.png

21:15-21:20 Փակման խոսք

5 րոպե

Վիկտորիա Եսոյան. կազմակերպիչ Event Master ընկերության տնօրեն

601-840650325544-rectangle-17.png

21:20-21:50 Անվճար ֆոտո սեսիա AI Photo Booth սարքով

Ձեր հարցերը

AI-ի մասին է, բայց կոնկրետ ի՞նչ թեմաներ են տրվելու:

Իմանալու համար անցեք խոսնակների նկարների տակի "խոսնակի մասին" հղումով:


Ինչպե՞ս մասնակցել:

Մասնակցելն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է: Ուստի գնեք անվճար տոմս: Հակառակ դեպքում միջոցառմանը ներկա գտնվել չեք կարող:


Եթե տոմսը գնեմ, բայց մուտքի մոտ ցույց չտամ, ապա չեմ կարո՞ղ ներս մտնել միջոցառման անցկացման վայր:

Ցավոք, ոչ: Մուտքի մոտ կլինի մասնակիցների ծրագրային նույնականացում տոմսի վրա առկա 9 նիշանոց կոդով: Ավելի մանրամասն տեղեկացեք գրանցման/անվճար տոմսի գնման էջում: 
Տոմսը չկորցնեք. այն վերականգնման ենթակա չէ:


Վերջերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ էի գնացել: Տոմսում համերգի սկիզբը գրված էր 19:30, սակայն մարդիկ չէին հավաքվել, ուստի համերգը սկսվեց 30 րոպե ուշացումով: Ձեր մոտ էլ է՞ այդպես:

Մենք միջոցառումը կսկսենք նշված ժամին՝ անկախ ուշացողների թվից:
 

Եթե ուշանամ, հնարավո՞ր է ինձ ներս չթողնեն:

Գրանցումը/նույնականացումը ավարտվում է 18:30: Այդ ժամից հետո եկածներին ներս թողնել-չթողնելը կորոշի կազմակերպիչը՝ ելնելով այդ պահի նպատակահարմարությունից: Այդպես կազմակերպիչը իր հարգանքն է ցուցադրում խոսնակներին և ժամանակին ներկայացած մասնակիցներին: Կարծում ենք արդարացի է:

Նրանք, ովքեր կներկայանան 18:00-18:15՝ սփիքերներից կստանան AI թեմայով էլ. գրքեր, հղումներ:

 


Երեխաները կարող ե՞ն մասնակցել:

Անչափահասի մուտքն արգելում ենք, անգամ եթե առկա է գնված տոմս:

 

Եթե միջոցառումն այդքան արդյունավետ է, ապա ինչո՞ւ է մուտքն անվճար:

Միանշանակ պրակտիկ է և գերարդյունավետ: Իսկ անվճար է, քանի որ առկա են հովանավորող գործընկերներ:

 

 

Բարի մասնակցություն: 

գնի՛ր մուտքի անվճար AIցետոմսը ➔

Add.:  Երևան, Ազատության 24/19

Tel.:  +374 98 611 477 (11:00-19:00)

Email:  event@yerevan.trade

EventMaster-ի գործունեությունը

Զվարճությունների, մարզական և մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպում, վեբինարների, սեմինարների, կոնֆերանսների, վեհաժողովների և գիտաժողովների կազմակերպում և անցկացում:
Տոմսերի առցանց ամրագրման ծառայություն ժամանցի, կրթական և սպորտային միջոցառումների համար: